English   
Russian   
 
 
 
 


 Մեր մասին 
 Ցուցահանդեսներ 
 Ցուցադրություն 
[ Ինչպե՞ս ձեռք բերել ]
 Գնացուցակ 
 Կապ 



aniin - Armenian National Intelectual InterNet
 



Կայքի սիրելի այցելու: Այս կայքը մտահղացումից մինչև իրականացում ոչ մի առևտրական նպատակ չի հետապնդել: Սակայն տարիների ընթացքում կուտակված հիմնահարցերը պահանջում են իրենց լուծումները: Փաստորեն այս ձեռագործերի բացառիկ նմուշները, որոնցից ամենատարեցը ստեղծվել է 1990 թվականին, ստեղծման օրվանից, եթե հանենք զանազան դահլիճներում ցուցադրության օրերը, միշտ պահվել են սրտացավ ծանոթների ու բարեկամների տներում, քանի որ դրանց ստեղծողը՝ Արմինե Հայրապետյանը, երբեք դրանց համապատասխան պայմաններում պահելու հնարավորություն չի ունեցել: Միայն մնում է զարմանալ, որ Աստծո կամոք դրանք դեռևս գոյատևում են:

Կայքի ստեղծողները կարծում են, որ այս ձեռակերտ հրաշալիքները պետք է հնարավորին չափով ընդարձակ աշխարհագրությամբ հանգրվանեն ազգային մշակույթը գնահատող մեկենասների մասնավոր հավաքածուներում: Միևնույն ժամանակ կայքում ստեղծված են բոլոր հնարավորությունները, որպեսզի այս արվեստով հետաքրքրվող յուրաքանչյուր անձնավորություն կարողանա ուսումնասիրել և յուրացնել արդեն դասական դարձած ցանկացած ասեղնագործ նմուշ և տարբեր դպրոցների ավանդույթները տարածվեն ու շարունակվեն:

Այս շարադրանքից հետո բոլորդ էլ կընդունեք, որ զետեղված գնացուցակը մի չնչին հատուցումն է Արմինե Հայրապետյանի այն մեծագույն չարչարանքի, որի հետևանքով արարվեցին այս անձեռակերտ նմուշները: Եկեք համատեղ ջանքերով սատարենք մեր տատիկների դարավոր արվեստին, չգլորենք այն մոռացության գիրկը:

Կարծում ենք, որ բոլորդ կհամաձայնեք այն գաղափարի հետ, որ որքան ավելի լայն աշխարհագրությամբ սփռվեն այս հրաշք գործերը, այնքան ավելի կմեծանա ձեռագործերի վերապրելու հավանականությունը:


Copyright ©  aniin.am  - 2005
Site Author & Sponsor - Rafayel Harutyunyan
Photos by Rafayel Harutyunyan
Design & Programming by Chuk Artak Harutyunyan (a.k.a. Chuk)